ՊՊԾ գնդի տարածքում հայտնաբերվել են «Սասնա ծռերին» հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք.ԱԱԾ (տեսանյութ)
VIDEOՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, պարզվել է, որ ներկայումս կալանավորված Մ.Մ.-ն, կապի մեջ գտնվելով զինված խմբի անդամներ Արմեն Լամբարյանի և Մարտին Հակոբյանի հետ, 2016թ. հուլիսի 24-ին պլանավորել է Խորենացի փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով հավաքի մասնակիցներին դրդել ճեղքելու արգելապատնեշները, միանալու հանցավոր խմբին և վերցնելու նրանց կողմից հափշտակված հրազենը: Ընդ որում, հաշվարկվել է, որ այդ ընթացքում քաղաքացիների մեջ կարող են և պետք է լինեն մեծաթիվ զոհեր:
Նկատի ունենալով վերոնշյալը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս հորդորում է քաղաքացիներին հանուն այլոց հանցավոր նպատակների չենթարկվել առանձին անձանց սադրանքներին, չխոչընդոտել իրավապահ մարմինների կողմից իրենց լիազորությունների իրականացմանը և չվտանգել սեփական կյանքն ու առողջությունը: Հիշեցնում և նախազգուշացնում ենք, որ հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածք առանց թույլտվության մտնելու ցանկացած փորձ կանխվելու է օրենքով թույլատրելի և հասանելի բոլոր միջոցներով:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



