Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց

SOCIETY

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող   Վալերի Պերմյակովի  գործով դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց: Այս անգամ նիստը հետաձգվեց, որպեսզի դատավոր Հարություն Մովսիսյանը կայացնի որոշում` դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանի միջնորդությունների առնչությամբ: Դատական հաջորդ փուլին անցնելու համար անհրաժեշտ է դատավորի այս միջնորդության որոշումը: Ի դեպ, այս միջնորդությանը միացան նաեւ Ավետիսյանների իրավահաջորդներն ու նրանց շահերի պաշտպանները:

«Այս դեպքում կապ չունի թե որ կողմում ենք, եթե մի միջնորդություն բխում է օրենքից, կարծում եմ, այն պետք է բավարարվի՝ հատկապես այս պայմաններում: Անկեղծ ասեմ՝ Պերմյակովի դատավճիռը որեւէ կերպ դրանից չի փոփոխվի, բայց դնել մեղադրանքի վրա ապօրինի ձեռք բերված ապացույց՝ անթույլատրելի է: Հիմա՝ ռուս քննիչներն են սխալվել, թե հայ փաստաբանը, նրանք իրավունք չունեին այս փաստաբանին ներգրավել՝ քննչական մարմնի կանչով որպես պաշտպան, չպետք է արվեր, բայց ունենք փաստ, որը արձանագրված է փաստաթղթերի ձեւով: Այդ ապացույցների գոյությունը այս քրեական գործում մ իշտ ստվեր են նետելու կայացվելիք դատավճռի վրա, ինչն անհասկանալի է մեզ համար: Այս ապացույցների հետ կապված ամեն ինչ այնքան պարզ է, որ երկրորդ կարծիք լինել չի կարող»,-դատական նիստի ավարտին լրագրողներին ասաց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ փաստելով, որ հաշվի առնելով այն, որ գործում առկա են մի շարք ապացույցներ, ըստ շահերի պաշտպանների, այս մեկ արձանագրության բացակայությունը չի ազդի գործի ընթացքի վրա:

Խոսքը վերաբերում  է նախ՝ Պերմյակովի ռուս իրավաբանների կողմից առաջին հարցաքննության արձանագրությունը:  Այս դեպքում արձանագրությունն անհիմն է երկու պատճառով. առաջին` պաշտպանին (Թամարա Յայլոյան) քննչական կողմը հրավիրելու իրավունք չուներ, երկրորդ` ըստ գործող օրենքի` ռուսական կողմի հարցաքննության ժամանակ, այդ փուլում, իրավունք չուներ ներկա գտնվելու հայ պաշտպանը: Դատապաշտպանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց` անթույլատրելի ապացույց համարելու նաեւ Պերմյակովի անձնական խուզարկության արձանագրությունը:

«Սահմանին, խուզարկության արդյունքում, Պերմյակովի մոտից հայտնաբերված իրերը առգրավվում են, ապա ձերբակալման ժամանակ պարզվում է, որ առգրավված իրերը նորից առգարվվում են: Վարչական ձերբակալման ժամանակ արդեն իսկ այս առարկաները հայտնաբերվել են ՝ դրա վերաբերյալ կան նաեւ փաստաթղթեր: Եթե այս արձանագրությունը անթույլատրելի ապացույց ճանաչվի, քրեական գործը որեւէ կերպ չի տուժի՝ մեղադրանքի հիմնավորվածության առումով, բայց, հակառակ պարագայում, կունենանք անթույլատրելի ապացույց՝ դրված մեղադրանքի հիմքում, որը հետագայում վիճարկման հնարավորություն կտա եւ կարող է այլ ատյաններում այդ հարցը բարձրացվել: Մենք չենք ուզում, որ հետագայում դատական ակտը խոցելի լինի: Մեր ամբողջ ցանկությունն է հնարավորինս նպաստել օրինական դատավճռի կայացման, իսկ եթե անթույլատրելի ապացույցներ դրվեն մեղադրանքի հիմքում, այնուամենայնիվ, դատավճիռը խոցելի կլինի»,-նշեց փաստաբան, Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 5-ին:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանըովկտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն,  այնուհետեւյոթ օր հետո մահացելԿասկածյալին ռուսսահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու եւ ավելի անձանց սպանությունը): ՀՀ քննչական կոմիտեիքննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալսպանության համարՎալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank