Հարավային Կորեայի կինոթատրոններն ուղղակի հրաշք են
LIFEՀարավային Կորեան հայտնի է իր տաղանդավոր երաժիշտներով և հմայիչ դերասաններով, սակայն այս լուսանկարներից նաև կհամոզվեք, այս երկիրը նաև գերազանցում է այլ երկրներին իր հրաշալի կինոթատրոններով:
Նման աթոռներ չկան նույնիսկ ամենահարմարավետ հյուրանոցներում:

Եթե ձեզ դուր չեն գալիս աթոռները, դուք կարող եք ֆիլմը դիտել հենց կինոթատրոնում գտնվող հարմարավետ մահճակալի վրա պառկած:

Կա նաև կինոթատրոն-ռեստորան, որտեղ դուք կարող եք վայելել ֆիլմը և միաժամանակ համտեսել իտալական և ֆրանսիական համեղ ուտեստներ:

Դուք կարող եք նաև ֆիլմը լսել որակյալ Beats By Dre ականջակալներով, որը հրաշալի ձայնային էֆեկտներ կտա:

Ֆիլմը հնարավոր է դիտել 4DX-ով, որն ավելի շարժուն 3D-ն է. օրինակ դուք կարող եք ֆիլմի հերոսների նման քամի զգալ կամ թրջվել:

Starium կինոթատրոնը համարվում է աշխարհի ամենամեծ էկրան ունեցող կինոթատրոնը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



