Անի Դաշյանի որդու առաջին լուսանկարները
LIFE21tv.am-ը գրում է.
Թվում է՝ երեկ էր, երբ 21tv-ն ուրախությամբ հայտնեց սիրված հաղորդավարուհի Անի Դաշյանի և ամուսնու՝ Լյուդվիգ Կարապետյանի առաջնեկի ծննդյան լուրը:

Փոքրիկ Ռոբերտը ծնվել է հունիսի 17-ին` ժամը 22:15-ին, 3կգ 750գ քաշով և 54սմ հասակով:
Օրերս՝ հունիսի 26-ին էլ հաղորդավարուհու ընտանիքում կրկին տոն էր. Ռոբերտը դարձավ 40 օրական և ստացավ առաջին օրհնությունը հայկական եկեղեցում:

Այս առիթով Անին 21tv.am-ին տրամադրել է երեխայի առաջին լուսանկարները:

«Քառասունք որպես էդպիսին, այսինքն՝ երեխային դուրս չտանել, որևէ մեկին ցույց չտալ, չենք պահել:

Աչքո՞վ տալ՝ կարծում եմ, որ դա սնահավատություն է: Այստեղի մեր բոլոր ընկերներն ու մտերիմները Ռոբերտին տեսել են ծնվելուց արդեն մի քանի օր հետո, հիվանդանոցից դուրս գրվելու հենց հաջորդ օրն էլ սկսվել են երեխայի հետ մեր զբոսանքները:

Քառասունքը լրանալու օրը նշանավորվեց նրանով, որ գնացինք հայ առաքելական եկեղեցի և փոքրիկս ստացավ իր առաջին օրհնությունը»:

Ռոբերտի առաջին լուսանկարներից էլ պարզվեց, որ նա համով մռութիկ և շատ հետաքրքիր երանգի աչուկներ ունի: Նմանեցնելու հատկությամբ օժտված չենք, բայց այ Անին կարծում է, որ որդին իր շուրթերն ունի, հայրիկին էլ «քաշել է» հասակով:

Մի բան հաստատ է՝ ում էլ նմանվի փոքրիկը, արտաքին տվյալներից չի դժգոհելու: «+»-ն ու «+»-ը միշտ էլ «+» են տալիս



