Խոշոր ֆրանսիական լրատվամիջոցները չեն հրապարակի ահաբեկիչների լուսանկարները
INTERNATIONAL NEWSՄի շարք խոշոր ֆրանսիական լրատվամիջոցներ չեն հրապարակի ահաբեկիչների լուսանկարները նրանց «հերոսացումը» կանխելու համար, գրում է La Croix–ը։
Հաղորդվում է, որ այս նախաձեռնությունն արդեն պաշտպանել են La Croix, Le Monde թերթերը, Europe 1 ռադիոկայանը, BFMTV–ն։
«Նիսի ահաբեկչությունից հետո մենք այլեւս չենք հրապարակի մարդասպանների լուսանկարները, որպեսզի խուսափենք հնարավոր հետմահու փառքից»,– ասել է Le Monde–ի տնօրենը։
Այս որոշումը լուրջ քննարկումներ է առաջ բերել լրագրողների շրջանում։ La Libération թերթի խմբագրությունում կարծում են, որ ահաբեկչի լուսանկարներ հրապարակելն ու նրանց փառաբանելը նույն բանը չէ։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



