Արիանա Գրանդեն բաժանվել է իր ընկեր Ռիկի Ալվարեսից
LIFEԱրիանա Գրանդեի սիրտը կրկին ազատ է:
23-ամյա հանրահայտ երգչուհի Արիանա Գրանդեն բաժանվել է իր ընկեր պարող Ռիկի Ալվարեսից: Գրանդեին և Ալվարեսին առաջին անգամ միասին տեսել էին անցած ամառ, երբ նրանք համբուրվում են դոնաթների խանութում, և ինչպես խանութի տեսախցիկներն էին ֆիքսել, Արիանան այդ ժամանակ թաքուն լիզում է դոնաթները և ասում, որ ատում է Ամերիկան:
Գրանդեն իր սոցիալական կայքերից ջնջել է իր և Ալվարեսի բոլոր լուսանկարները, ինչպես նաև փոփոխություն է մտցրել իր արտաքինի մեջ:
Նա լուսանկար էր տեղադրել իր նոր սանրվածքով և այն վերնագրել. «Ես ազատ եմ, երջանիկ: Փոփոխությունն ինձ դուր է գալիս:»
Ավելի ուշ նա մեկ այլ լուսանկար էր հրապարակել, որտեղ նա իր նախկին ընկեր Գրահամ Ֆիլիպսի հետ է, ում հետ նա հանդիպում էր 2011 թվականին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



