Հոլիվուդյան աստղեր, ում հարսանյաց նկարները մենք այդպես էլ չտեսանք
LIFE-
Կամերոն Դիազ և Բենջի Մադդեն
Այս զույգը շատ հետաքրքիր սիրավեպ ունեցավ, այնուհետև շատ արագ նշանադրվեց և հարսանիքն անց կացրեց Կամերոն Դիազի տան հյուրասենյակում՝ մոտ ընկերների և հարազատների հետ:
-
Քեթի Փերի և Ռասել Բրենդ
Չնայած այս երկուսը հետագայում բաժանվեցին, միևնույն է, հանրությանը շատ հետաքրքիր է, թե ինչ տեսք ունեին նրանք իրենց հարսանիքին:
-
Բլեյք Լայվլի և Ռայան Ռեկնոլդս
Զույգն ամուսնացել է Սեյնթ Քարոլինայում: Ինչպես նաև մեզ հայտնի է, թե ինչ զգեստ էր կրում Բլեյքը (Marchesa-ի կողմից ձևավորված): Այնուամենյնիվ, մեզ դեռ չեն հասել այդ նորաձև և գեղեցիկ զույգի հարսանյաց լուսանկարները:
-
Միլա Կունիս և Էշտոն Քաթչեր
Միլան և Էշտոնը չեն սիրում իրենց անձնական կյանքը հանրության դատին հանձնել, սակայն պապարացիները կարողացել են որոշ լուսանկարեր կորզել նրանց մեղրամսից:
-
Ջենիֆեր Էնիսթոն և Ջասթին Թերոքս
Թեև հանրությանը հայտնի է այս զույգի շքեղ հարսանյաց արարողության բոլոր մանրամասները, սակայն ոչ մի լուսանկար այդպես էր մեզ չեն հասել:
-
Գվինեթ Փելթրոու և Քրիս Մարտին
Վերջերս ամուսնալուծված այս զույգը իրենց 12 տարվա ամուսնության ընթացքում իրենց հարսանիքից ոչ մի լուսանկար չեն հրապարակել:
-
(9) Լեյտոն Միստր և Ադամ Բրոդի
Չնայած այս երկու դերասանները 2000-ակաների ամենահայտնի սերիալներում էին նկարահանվում, սակայն նրանք չուրախացրեցին իրենց միլիոնավոր երկրպագուներին իրենց կարևոր օրվա լուսանկարներով: Ինչպես նաև նրանք գաղտնի էին պահել իրենց առաջնեկի ծնունդը:
-
(12) Ադամ Լեվին և Բեհաթի Պրինսլու
Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մեքսիկայում, սակայն կրկին ոչ մի լուսանկար մեզ հասանելի չեն:
-
(13) Մերի-Քեյթ Օլսեն և Օլիվիեր Սարկոզի
Այս զույգի՝ Մանհեթենում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ հյուրերին չի թույլատրվել բջջային հեռախոսներ օգտագործել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



