Չինացի գիտնականները սկսել են մշակել նոր սերնդի սուպերհամակարգչի նախատիպը
INTERNATIONAL NEWSՉինացի գիտնականները սկսել են նոր սերնդի սուպերհամակարգչի նախատիպը մշակել, որը կարող է մեկ վայրկյանում քվինտիլիոն հաշվիչ գործողություն կատարել, հայտնում է «Սինհուան»։
Տյանցզին քաղաքի սուպերհամակարգչային հաշվարկների պետական կենտրոնի ղեկավար Մեն Սայնֆեյի խոսքով՝ կենտրոնը գերհզոր հաշվիչ մեքենա է մշակում Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի հետ համատեղ։ Գիտնականների նպատակն է 2020–ին կառուցել համակարգիչ, որը պետք է մեկ վայրկյանում լողացող ստորակետով թվերի հետ 10–ի 18 աստիճան գործողություններ կատարել։
«Այն 200 անգամ ավելի արագ կլինի, քան չինական «Տյանհե 1» սուպերհամակարգիչը եւ ավելի արագ, քան ամենահզոր հաշվիչ մեքենաներն աշխարհում»,– մեջբերում է գործակալությունը գիտնականի խոսքը։
Ենթադրվում է, որ համակարգչի նախատիպը պատրաստ կլինի 2018–ի սկզբին։



