Նոր պատերազմը լինելու Է ավելի տեխնոլոգիական, ավելի տնտեսական և ավելի պետական. Պետք է պատրաստ լինել.«Առավոտ»
POLITICSՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Մեր պետական վերնախավը կազմվել է երկու բաղադրիչից. 1/ ազգային-ազատագրական գաղափարներ ՝ Ցեղասպանության ճանաչման համար պայքար և Ղարաբաղյան պահանջատիրության, կրողներից 2/ կոռումպացված, բարոյալքված, ցինիկ կոմունիստական-կագեբեական նոմենկլատուրայից։ Երկրորդը «տոգորվեց» առաջինով (այսինքն ՝ կարելի է գողանալ և կաշառք վերցնել ու լինել «հայրենասեր»), և մենք ունեցանք Երրորդ հանրապետություն։ Վերը նշված միտումները պետք է հաղթահարել։
1/ Մենք ասում ենք՝ «Ֆիդայի», «երկրապահ», «ազատամարտիկ», ինչպես որ աոաջ ասում էին ՝ «մաուզերիստ», «խմբապետ»։ Եվ դա ավելի «հպարտ Է հնչում», քան «զինծառայողը» և «պատերազմի վետերանը»։ ՈրովհԵտև վերջին երկուսը պետք է տեղավորվեն պետական որոշակի կանոնների մեջ, իսկ «Ֆիդային» և մնացածը ենթադրում են որոշակի կամայականություն՝ «բա ես ազգիս հմար արյան եմ թափել» համոզիչ արդարացմամբ՝ «տղերքի ջոկատներով», տանը պահվող անօրինական զենքով և այլն։
Նոր պատերազմը լինելու Է ավելի տեխնոլոգիական, ավելի տնտեսական և ավելի, եթե թույլ տրվի ասել, պետական։ Իսկ դրա համար պետք են տեխնոլոգիաներ, պետք Է տնտեսություն և ամենակարևորը՝ պետության։ Ֆիդայականաթյամբ պետության չես կառուցի։ Առանց պետության այս դարում մենք չենք կարողանա հաղթել։
2/ «Հետխորհրդային» էլիտան խորհրդայինից տարբերվում Է նրանով, որ ավելի կոոամպացված Է և ավելի ցինիկ, գումարած դրան ՝ յուրացրել Է ազգային-ազատագրական բառապաշարը։ Բացահայտ շուկայական հարաբերությունների, «երկաթյա վարագույրի» բացակայության և խոսքի հարաբերական ազատության պայմաններում այն ժամանակի ընթացքում դառնում Է ավելի ու ավելի ոչ ադեկվատ և նմանվում Է բրեժնևյան քաղբյուրոյի կերպարներին։ Նրանք նույնպես բացարձակապես չեն համապատասխանում այսօրվա մարտահրավերներին։
Այսօր թվում Է, թե առաջինը կռվում Է երկրորդի դեմ։ Իրականամ երկուսի ժամանակն էլ անցել Է»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



