Ինչպես մեկընդմիշտ ազատվել դեմքի անցանկալի մազերից. արևելքի գեղեցկուհիների փորձված բաղադրատոմսը
LIFEBlognews.am-ը գրում է.
Շատ կանանց է անհանգստացնում շրթունքի վերևում բեղիկներ ունենալու խնդիրը։ Սա կարող է լինել ժառանգական, էնդոկրինայաին համակարգի հիվանդությունների հետևանք, ստրեսի հետևանք կամ տարիքային փոփոխությունների

Դեմքի անցանկալի մազերից ազատվելու մի քանի միջոցներ կան. պինցետի միջոցով, ոսկի, վոսկի, շաքարի, քիմիական կամ լազերային էպիլիացիայի միջոցով։ Բայց այս բոլոր միջոցները ունեն մի շարք թերություններ. ցավոտ են, մաշկի գրգռում, մազերի հաստացման ռիսկ
Ինչպես ազատվել բեղիկներից
Այս մեթոդը տնային պայմաններում կօգնի ձեզ ազատվել անցանկալի մազերից արդյունավետ, անցավ ու երկար ժամանակ։

Բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ քրքում
- 2 ճաշի գդալ սիսեռի կամ ոլոռի ալյուր
- 1-2 թեյի գդալ կաթ
Պատրաստումն ու կիրառումը
- Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև կստանաք միանման զանգված։ Խտությունը կարգավորեք կաթով։
- Պատրաստի մածուկը քսեք մազերի աճման ուղղությամբ։ Սպասեք մոտ 20 րոպե մինչև չորանա
- Մաքրեք մածուկը ատամի խոզանակի կամ այլ խոզանակի միջոցով
Կրկնեք նույնությամբ շաբաթական 3-4 անգամ։ Ամեն անգամից հետո կնկատեք ինչպես են բեղիկները նոսրանում ու անհետանում
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



