Մարդիկ, ովքեր բարձրաձայն են մտածում, ամենևին էլ տարօրինակ չեն
LIFEՁեզ ենք ներկայացնում բարձրաձայն մտածելու և ձեր «ես»-ի հետ զրուցելու առավելությունները:
-
Մարդիկ ովքեր խոսում են իրենք իրենց հետ, գիտեն, թե ինչ են ուզում և անում են ամեն ինչ, որ հասնեն իրենց ուզածին:

Երբ դուք բարձրաձայն մտածում եք ձեր պլանների մասին, դուք արդեն իսկ դրանք դուրս եք հանում ձեզնից, ինչն էլ օգնում է դրանք ավելի հեշտ իրականություն դարձնել: Դուք այդպես ավելի եք համոզվում ձեր նպատակներում և վստահ առաջ եք շարժվում:
-
Բարձրաձայն մտածող մարդիկ ավելի պարզ են
Երբ դուք բարձրաձայն եք մտածում, դուք ավելի եք համակարգում ձեր մտքերը և ավելի պարզ եք շարադրում դրանք: Ինչպես նաև դա օգնում է ավելի արդյունավետ լուծումներ գտնել և կարևոր որոշումներ կայացնել:
-
Դա օգտակար է ուղեղի զարգացման համար:
Երեխաները, ովքեր բարձրաձայն մտածում են, ավելի լավ են սովորում և կենտրոնանում:
-
Բարձրաձայն մտածելիս մեր ուղեղն ավելի արդյունավետ է աշխատում
Ըստ հոգեբաններ Դանիել Սուինգլիի և Գարի Լուպյայի՝ բարձրաձայն մտածելն օգնում է ուղեղի արդյունավետ աշխատանքին: Մի փորեի ժամանակ մարդկանց բաժանել են 2 խմբի. առաջին խմբի անդամները պետք է սուպերմարկետի մեջ առանց ձայն հանելու մի իր գտնեին, իսկ երկրորդ խումբը պետք է բարձրաձայն մտածելով գտներ այդ իրը: Երկրորդ խմբի անդամներն ավելի շուտ գտան այդ իրը:
-
Բարձրաձայն մտածող մարդիկ ավելի լավ են խնդիրներ լուծում:
Երբ դուք բարձրաձայն մտածում եք, ձեր զգայական մեխանիզմները ակտիվանում են: Դուք ոչ միայն մտածում եք այդ բառերը, այլ նաև դրանք բարձրաձայն արտահայտում եք և լսում ինքներդ ձեզ և նաև հավանաբար հեշտությամբ պատկերում եք դրանք ձեր ուղեղում: Սա շատ օգնում է ձեզ հեշտությամբ խնդիրներ լուծել: Ալբերտ Էյնշտեյնը նույնպես բարձրաձայն մտածում էր, երբ խնդիրներ էր լուծում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



