Ինչպե՞ս ազատվել մոծակի խայթոցից առաջացած քորից
LIFEՎստահ եմ՝ բոլորիդ համար էլ անտանելի է մոծակների խայթոցը և դրանից առաջացած քորը: Մենք մշակում ենք բազմաթիվ մեթոդներ՝ խայթոցից առաջացած անտանելի քորից ազատվելու համար, սակայն դրանցից շատերն ուղղակի չեն աշխատում: Ձեզ ենք ներկայացնում մի քանի արդյունավետ մեթոդներ՝ մոծակի խայթոցից առաջացած քորից ազատվելու համար:
-
Կինտրոն, ռեհան կամ այլ բնական միջոցներ
Բուսական միջոցներ օգտագործելը կարող է շատ օգտակար լինել և օգնել հանգստացնել ձեր մաշկը:
Ամերիկայի մաշկաբանության ակադեմիայի դոկտոր Ռոնալդ Դեյվիսը խորհուրդ է տալիս օգտագործել կիտրոնի հյութ: Ըստ նրա՝ կիտրոնի հյութն օգնում է ազատվել քորից: Չնայած հյութը թթվային է, մաշկը հիմնականում նորմալ է ընդունում նյութը և չի գրգռվում:
Կամ կարող եք տրորել ռեհանը, որպեսզի յուղերը դուրս գան, և ապա կարող եք դա քսել մաշկի խայթված հատվածին:
-
Սառեցնող միջոցներ
Բժիշկ Դեյվիսը խորհուրդ է տալիս օգտագործել մենթոլի, կամֆորայի, թեյի ծառի, էվկալիպտի (նիվենի), մշկընկույզի կամ թիմոլի յուղեր:
Այս նյութերն ունեն հակաբորբոքային հատկություններ և օգնում են նվազեցնել ցավը, քորը և այտուցվածությունը:
Ատամի մածուկը նույնպես կարող է օգնել ազատվել քորից:
Այնուամենայնիվ, բժիշկը զգուշացնում է, որ շատ օգտագործելու պատճառով կարող են ալերգիաներ առաջանալ:
-
Ստերոիդային քսուք
Կորտիզոնի քսուքը կարող է ձեզ օգնել սեղմել արյունատար անոթները և քչացնել բորբոքվածությունը, ինչն էլ քորի առաջացման հիմնական աղբյուրն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



