Քիմ Քարդաշյանի եղբայրը բաժանվե՞լ է իր ընկերուհուց
LIFEՔիմ Քարդաշյանի եղբայր Ռոբ Քարդաշյանը և նրա ընկերուհի՝ նախկին մերկապարուհի Բլեք Չայնան կարծես թե բաժանվել են: Երեկոյան Ռոբը ջնջել էր իր՝ Բլեք Չայնայի հետ՝ սոցիալական կայքերում տեղադրված բոլոր տեսանյութերը:
Ըստ աղբյուրների Ռոբը բաժանվել է Չայնայից՝ նրա հեռախոսում կասկածելի հաղորդագրություններ գտնելու պատճառով:
Ռոբը, ում Չայնան շուտով երեխա է պարգևելու, Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի ժամանկ մեծ վեճ է ունենում Չայնայի հետ: Դրան հաջորդում է այն, որ թե՛ Ռոբը և թե՛ Չայնան դադարում են միմյանց հետևել սոցիալակն կայքերում:
Այնուամենայնիվ, առավոտյան Չայնան կրկին գրանցվել է Ռոբ Քարդաշյանի էջին:
Ի՞նչ է կատարվում: Դեռ օրեր առաջ զույգը անչափ երջանիկ էր:
Զույգը դեռ չի հայտարարել, թե երբ լույս աշխարհ կգա իրենց փոքրիկը, բայց ամենայն հավանականությամբ նրանց բալիկը կծնվի մինչև այս տարվա վերջը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



