Հրապարակում գիշերը լարված է անցել. ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախումներ են եղել. Անդրիաս Ղուկասյան
SOCIETY«Ոտքի Հայաստան» նախաձեռնություւնը Հանրապետության հրապարակում մինչեւ առավոտ շարունակել է անհնազանդության ակցիաները՝ լարված պահելով ոստիկանությանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
«Ոստիկանությունը կենդանի շղթա էր կազմել Հանրապետության հրապարկի կենտրոնի դիմաց եւ մեր պաստառների: Մինչեւ լույս շատ լարված վիճակում պահեցինք ոստիկաններին, Երիտասարդներին զայրացրել էր, որ ոստիկանը ապտակել է տարեց մարդուն եւ այդ պատճառով էլ փողոցներ էին փակում, ցուցարարների եւ ոստիկանների միջեւ պարբերաբար բախումներ էին լինում»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, որ այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը խաղաղ է:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 21-ին, Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը բավականին լարված է անցել: Ոստիկանությունը բերման է ենթարկել նախաձեռնության 6-7 անդամների, որոնց մի քանի ժամ անց ազատ է արձակել:



