Ահա թե ինչպես կարելի է կանխել ձեր համակարգչի տաքացումը
LIFE|
Եթե ձեր համակարգիչը երկար օգնագործելուց հետո այնքան է տաքանում, որ կարելի է վրան ձվածեղ պատրաստել, ուրեմն հետևեք այս մեթոդին, որի շնորհիվ դուք շատ հեշտությամբ կկանխեք ձեր համակարգչի տաքացումը: |
|
|
|
Թվիթերի օգտատեր Ակինորի Սուզուկին մի լուսանկար է հրապարակել իր էջում, որտեղ նա իր MacBook Pro-ի վրա տեղադրել է մետաղադրամներ՝ համակարգիչը զովացնելու համար: Ինչու՞: Որովհետև 95% պղնձից բաղկացած մետաղադրամները ցրում են տաքությունը:
Ինչպես Սուզուկին է բացատրում՝ պղինձն ունի բարձր ջերմահաղորդականություն, որը թույլ է տալիս ավելի արագ համակարգիչն ազատել ջերմությունից:
Ակինորի Սուզուկիի միտքը տարածվել է ողջ համացանցով և արդեն օգտագործվում է աշխարհի տարբեր ծայրերում:
Այնուամենայնիվ շատ մետաղադրամներ չունեն բավարար պղնձի պարունակություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



