Միշել Օբաման հանդես Է եկել Հիլարի Քլինթոնի պաշտպանությամբ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման պաշտպանել Է Հիլարի Քլինթոնին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում: «Ես նրա հետ եմ»,- հանդիսավորապես հայտարարել Է Օբաման՝ Ֆիլադելֆիայում ելույթ ունենալով դեմոկրատների համագումարում:
«Հիլարին իր ամբողջ կյանքի ընթացքում երբեք տեղի չի տվել»,- հայտարարել Է Բարաք Օբամայի կինը Քլինթոնի պաշտպանության՝ իր ելույթում:
«Մենք պետք Է ներդնենք մեր կարողությունների, մեր խանդավառության եւ այս երկրի նկատմամբ մեր սիրո յուրաքանչյուր կաթիլը, որպեսզի նախագահ ընտրենք Հիլարի Քլինթոնին»,- ամփոփել Է Միշել Օբաման:
Օբամայի ելույթից ոչ շատ առաջ դեմոկրատների կուսակցությունն ընդունել Է նախընտրական պլատֆորմը: «Այսօր Դեմոկրատները հավանություն տվեցին պատմության մեջ ամենաառաջադիմական նախընտրական պլատֆորմին»,- գրել Է կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի ՔԽլինթոնն իր Twitter-ում:
Նախընտրական ծրագրում շարադրված են այն հիմնական խնդիրները, որոնցով կզբաղվի Հիլարի Քլինթոնի վարչակազմը, եթե նրան նախագահ ընտրեն: Այդ հարցերի թվում են LGBT-հանրակցության (լեսբոսուհիներ, արվամոլներ, բիսեքսուալիստներ եւ տրանսգենդերներ) իրավունքները, պայքարը գլոբալ տաքացման դեմ, բարձրագույն կրթության մատչելիության բարձրացումը, պայքարն աղքատության դեմ եւ բանտարկյալների իրավունքների պաշտպանությունը:
Ֆիլադելֆիայում դեմոկրատների կուսակցության համագումարը կտեւի չորս օր: Ինչպես սպասվում Է, այնտեղ Հիլարի Քլինթոնը պաշտոնապես կհռչակվի նախագահի պաշտոնի թեկնածու, հաղորդել Է BBC-ն:



