Yerevan, 12.August.2026,
00
:
00
BREAKING


Խոպանչիներին հարկելու համար արվող հետևողական քայլերը.«Հայկական ժամանակ»

ECONOMICS

«ՀՀ կենտրոնական բանկը որոշել է ստեղծել դրամական փոխանցումների հայկական միասնական համակարգ, որի անունը լինելու է «ԱՐՈՒՍ»։ Ինչ է սա, ինչ նպատակներ է հետապնդում՝ դժվար էէ ասել։

Ընդհանրապես անհայտ է, թե ԿԲ֊ ն երբ է որոշել, ու ինչն է հիմք ծառայել այսպիսի որոշման համար։ Խնդիրն այն է, որ ԿԲ-ի էլեկտրոնային գզրոցներում բուն որոշումը այդպես էլ չգտանք։ Գտանք միայն այդ որոշման հիման վրա մի մրցույթի հայտարարություն, որով Կենտրոնական բանկը փնտրում է այդ համակարգի ծրագրային ապահովումն իրականացնող ընկերություն։ Այդ մրցույթին առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը ավարտվել է երեկ։

Տեսականորեն ոչ մի խնդիր չկա, բայց գործնականում կասկածահարույց է այն գաղտնիությունը, որի պայմաններում ԿԲ-ն ներդնում է այս համակարգը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Կենտրոնական բանկից այդպես էլ չմանրամասնեցին, թե ինչ որոշման մասին է խոսքը։ ԿԲն երեկ իր կայքում տեղադրհց մի հաղորդագրություն որը պետք է տար մեր հարցերի պատասխանները, սակայն շատ բան անհասկանալի է: Թեման թերևս երկար ժամանակ փակ կմնար, եթե հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը չանդրադառնար այս հարցին։ Ռուսաստանի դրամական փոխանցումների շուկայի մասնակիցները «Կոմերսանտին» տեղեկացրել են ԿԲփ այդ որոշման մասին և մտահոգություններ հայտնել։ «Այսպիսի համակարգը տեսականորեն կարող է սահմանափակել մրցակցությանը շուկայում՝ այդ դեպքում սակագները և վճարման ժամկետները   կվերահսկվեն   մեկ համակարգի միջոցով։ Արդյունքում շուկայի բոլոր մասնակիցները ստիպված կլինեն հարմարվել այդ կանոններին։ Այսպիսի բան չկա դրամական փոխանցամների նույնիսկ շատ ավելի խիստ վերահսկողություն ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Տաջիկստանը ու Ուզբեկստանը»,– այսպիսի կարծիք է հայտնել «Կոմերսանտին» «Անելիք» համակարգի կառավարման խորհրդի անդամ Սերգեյ Սալպանովը։

Եվ ուրեմն, ինչու է ՀՀ կենտրոնական բանկը ցանկանում այսպիսի միասնական համակարգ ստեղծել։ Եթե մինչ օրս այլ երկրներից Հայաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող փոխանցումների ոլորտում խնդիրներ ծագած լինեին, հասկանալի կլիներ ԿԲ-ի պահվածքը։ Բայց մինչ օրս շատ թե քիչ լուրջ խնդիրներ չեն ծագել։ Մարդիկ Ռուսաստանում գումարը հանձնել են «Անելիքին» կամ, ասենք, «Յանիստրիմին», և նրանց հարազատները շատ օպերատիվորեն այդ գումարը ստացել են Հայաստանում։

Շատ վաղուցվանից Հայաստանի իշխանական համակարգում քննարկվում է մասնավոր տրանսֆերտները հարկելու հնարավորությունը։ Դա իրականացնելու համար առաջին անհրաժեշտ քայլը հենց փոխանցումների նկատմամբ կոշտ վերահսկողություն սահմանելն է: Իսկ դրա համար էլ իր հերթին անհրաժեշտ է ստեղծել այսպիսի միասնական   համակարգ։   Չնայած իրավական տեսանկյունից անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ են հարկվելու, ասենք, խոպան մեկնած հոր՝ որդուն ուղարկած գումարը, բայց հեռանկարը իրական է: Խնդիրն այն է, որ տարեկան մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստան է ուղարկվում ահոևի գումար։ 2015 թվականին, օրինակ, այդ գումարը կազմել է 780 միլիարդ դրամ, որը մեր պետբյաջեի մոտ 70 տոկոսն է։ Ու եթե հանկարծ որոշեն այս գումարները հարկել, ասենք, 10 տոկոսով, միայն տրանսֆերտներից բյուջեն կստանա մոտ 80 միլիարդ դրամ։

Աա այսօր ինչ-որ տեղ անհավանական է թվում, սակայն Կենտրոնական բանկի գաղտագողի կայացրած որոշումը հաշում է, որ սա մի մութ նպատակ է հետապնդում։ Բացառված չէ նաև, որ նման վերահսկողության նպատակներից մեկն էլ լինի զուտ քաղաքական։ Ասենք, լիակատար վերահսկողության տա՞կ առնվի, թե ոչ իշխանական որևէ գործիչ, ումից և որքան գումար է նա ստանում»,–գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia