Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Երևանի քաղաքապետը հանձնարարել է խստացնել մանկապարտեզների սննդի նկատմամբ հսկողությունը

SOCIETY

 Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 19 արձանագրություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետբ կապերի վարչությունից, համապատասխան քայլեր են ձեռնարկվել նաև տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանը ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների հեռացման ուղղությամբ, ինչի արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել են շուրջ 500 արգելապատնեշ: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, համագործակցելով Երևան քաղաքի դատÕ �խազության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ճանապարհային ոստիկանության հետ, շարունակվում է խստացված հսկողությունը մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն: Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է 2 չգործող կրպակ: Զեկուցվել է նաև, որ նախորդ 2 շաբաթների ընթացքում շարունակվել է հսկողությունը մայրաքաղաքի առևտրի օբյեկտներում վաճառվող սննդի պիտանելիության ժամկետների և որակի նկատմամ: Ըստ այդմ հայտնաբերվել և արձանագրվել է խախտման 4 դեպք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բոլոր ու ղղություններով շարունակել աշխատանքները: Բացի այդ, քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հատուկ ուշադրության ու հսկողության տակ պահել մասնավորապես մանկապարտեզներ մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների և որակի պահպանումը։

«Այս գործընթացը, անշուշտ, մեր մշտական ուշադրության կենտրոնում է, բայց ամռան այս շոգ եղանակին այն կրկնակի վերահսկողության տակ պետք է լինի: Խստագույնս վերահսկեք մատակարարվող սննդի թե՛ որակը և թե՛ պիտանելիության ժամկետները: Այս հարցում թեկուզ չնչին թերացումն անընդունելի է ինձ համար, քանի որ այն վերաբերում է մեր երեխաների առողջությանը: Ուստի եղեք խիստ բծախնդիր և սննդի ընդունման գործընթացում ներգրավելով ծնողներին` խստորեն հետևեք մեր առաջադրած պահանջների լիարժեք կատարմանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ 2 շաբաթվա ընթացքում արձանագրվել է իրավախախտման 7 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը:

Զեկուցվել է, որ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ աշխատանքները: Ըստ այդմ նախորդ 2 շաբաթվա ընթացքում կազմվել է 90 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ վայրեր դարձած այլ հասցեների նկատմամբ:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank