Երևանում ավտովթարի և վրաերթի դեպքերով երեք կին է վիրավորվել
SOCIETYԵրևանում 52-ամյա կնողջ վրաերթի, ավտովթարի հետևանքով 32 և 34-ամյա կանանց մարմնական վիրավորում ստանալու դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հուլիսի 21-ին` ժամը 16.25-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 32-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 14:40-ին, Երևանի Զաքյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, որի ժամանակ ինքը գտնվել է տաքսի ավտոմեքենայի սրահում, որպես ուղևոր:
Հուլիսի 20-ին` ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 34-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը` ժամը 13:00-ին, Երևանի Հասրաթյան փողոցում, ավտովթարի հետևանքով:
Հուլիսի 21-ին` ժամը 18.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 266 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



