Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Ասում են, թե սա իմ հարսանիքի փորձն է, կտեսնենք, եթե հաջողվի, ուրեմն մյուս տարի հարսի հետ կկրկնենք. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 35 ամյակը

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր դերասան Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 35-ամյակը: Life.panorama.am-ը, լավագույն բարեմաղթանքներով շնորհավորելով դերասանին, հետաքրքրվել է, թե ինչպես է անցկացնելու ծննդյան տարդարձն ու ինչն է Ռաֆայելին պակասում նրան այսօր:

Մեզ հետ զրույցում Ռաֆայել Երանոսյանը պատմեց, որ կեսգիշերին ծննդյան օրն անցկացրել է հոր հետ միասին.

«Երեկ գնացի մեր գյուղ, որպեսզի ծննդյանս օրն առաջինը հորս հետ նշեի, իսկ կեսգիշերին ընկերներս ակարդիոնով, դհոլով ու զուռնայով եկան մեր տուն ու շնորհավորեցին ինձ, որից հետո միասին նստեցինք ու ջերմ գիշեր անցկացրինք»,- պատմեց օրվա հերոսն ու կիսվեց հայրիկի բարեմաղթանքով.

«Հայրս ոչ միայն ծննդյանս օրը, այլեւ միշտ ինձ մի խորհուրդ-բարեմաղթանք է հղում. Ամեն անգամ, երբ իրար հանդիպում ենք, ասում է՝ «Տղա ջան միշտ ձգտի վեր-վեր-վեր, երբեք չսահմանափակվես նրանով, ինչ ունես, ձգտի, որ անունդ միշտ մնա»: Հորս այս խոսքերը շատ կարեւոր են ինձ համար, ես այդ կարգախոսով եմ ապրում»:

Ռաֆայել Երանոսյանը, իր խոսքով վերջին տարիների ընթացքում առաջին անգամ այսօր «մարդավարի ծնունդ» կնշի.

«Այնպես էր ստացվում, որ վերջին 8 տարում ծննդյանս օրը նկարահանումներ կամ ներկայացումներ էի ունենում, բայց այս տարի որոշեցի մի քանի օրով հետաձգել բոլոր աշխատանքներն ու «մարդավարի ծնունդ» նշել՝ առանց գրիմի ու կերտածս հերոսների շորերի: Այսօր երեկոյան ընկերներիս ու գործընկերներիս հետ փոքրիկ խնջույք կկազմակերպենք, ներկա կլինեն մոտավորապես 70 մարդ. ի դեպ, երբ ընկերներիս ասում եմ, թե քանի հոգի են լինելու ծննդյանս խնջույքին, կատակելով ասում են, թե սա իմ հարսանիքի փորձն է, կտեսնենք, եթե հաջողվի, ուրեմն մյուս տարի հարսի հետ կկրնենք»,- ծիծաղելով պատմեց 35-ամյա դերասանը:

Ռաֆայելը շեշտեց՝ ծննդյան օրը շատ է սիրում, առավել շատ սիրում է նշել այս օրն ու մի լավ ուրախանալ.

«Նախ պետք է ասեմ, որ ինձ համար ընդհանրապես կապ չունի, թե որ ամյակն եմ նշում: Ես շատ եմ սիրում ծննդյանս օրը, շատ երջանիկ եմ, որ ծնվել եմ ու մինչեւ 95 տարեկան այսպես ուրախ եմ նշելու տարեդարձս, անգամ թոռներիս եմ ստիպելու, որ ծնունդս մեծ շուքով նշեն: Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր ծննդյան օրը տխրում են կամ մտածում են մեծանալու մասին, պետք է հիշել, եթե ներսում երիտասարդությունդ վառվում է, ուրեմն էլ կապ չունի՝ քանի տարեկան ես»,- նկատեց հոբելյարը:

Մեծ ձեռքբերումներ գրանցած դերասանին այսօրը միայն մեկ բան է պակասում.

«Այսօր ինձ պակասում է մամաս, պակասում են այն մարդիկ, ովքեր ինձ հարազատ են եղել, բայց հիմա չկան. Շատ կցանկանայի այսօր նրանց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները լսել»,- նշեց նա:

Ռաֆայել Երանոսյանի երազանքն էլ շատ պարզ է ու ոչ նյութական.

«Երազում եմ ապրել ու շրջապատված լինել լավ ու կամեցող մարդկանցով: Ներկայացումներ, կինոներ, մեծ դերեր, եթե լինեն լավ է, բայց եթե չլինեն, ինձ թվում է դրանից կյանքիս վրա սեւ գիծ չի գնա: Ինձ համար կարեւոր է, որ ապրեմ առողջ ու երկար, որ հարազատներս էլ միշտ կողքս լինեն»,- հավելեց սիրված դերասանը:

Անդրադառնալով 35-ում անձնական կյանքը դասավորելու մտքին՝ Ռաֆայելը շեշտեց.

«Այս ուղղությամբ չեմ կենտրոնանում, մտածում եմ, եթե Աստծո կամքն է, որ լինի դա, ուրեմն կլինի, իսկ եթե չեղավ, ուրեմն հաստատ դրանից չեմ դժբախատանա: Կարծում եմ՝ ամուսնությունը չեն ձեռնարկում, դա ինքստինքյան է լինում. սիրտը կզգա, երբ պահը հասունացած լինի: Թեպետ մի գաղտնիք բացեմ՝ ես ամեն օր սիրահարվում եմ»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms