Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգը կամրապնդի ՀՀ ֆինասնական համակարգի կայունությունը

SOCIETY

ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը ամրապնդելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնամուխ է ե ղել ՀՀ-ում «ԱՐՈՒՍ» անվամբ դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կաույցը իրականացրել է ձեռնարկը, կարևորելով դրամական փոխանցումների դերը ՀՀ ֆինանսական շուկայում և հաշվի առնելով արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերով աշխատելու ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ:

Համաձայն ԿԲ հաղորդագրության` մի շարք ԶԼՄ-ների միջոցով որոշ փորձագետներ տեսակետներ են հայտնել «ԱՐՈՒՍ» համակարգի վերաբերյալ, որոնք, ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, թերի են կամ միտումնավոր մոլորեցնող և խեղաթյուրում են համակարգի ստեղծման հիմնական նպատակը: Կարծիքը, որ համակարգի ներդրումը «կսահմանափակի շուկայում մրցակցությունը, քանի որ բոլոր սակագները և վճարման ժամկետները կվերահսկվեն մեկ համակարգի միջոցով», անհիմն է և կարող է սխալ ազդակ հանդիսանալ շուկայի համար: Իրականում «ԱՐՈՒՍ» համակարգի ստեղծու մը ԿԲ և առևտրային բանկերի համատեղ մտահաղացման արդյունք է: Նախատեսվում է, որ այն.

-միասնական հարթակի հիման վրա և տարբեր գործիքների կիրառման հնարավորությամբ ապագայում կդառնա մանրածախ վճարումների միասնական համակարգ, որը հիմքում ունենալով մասնակիցների ազատ մրցակցության ապահովման սկզբունքը, կապահովի  սպառողներին էժան և որակյալ ծառայություններ,

-կբացառի ներկայում ՀՀ դրամական փոխանցումների շուկային սպառնացող առանձին արտասահմանյան համակարգի կողմից գերիշխող և թելադրող դիրք ունենալու վտանգը,

-կբարձրացնի անվտանգությունը և արդյունավետությունը (անվտանգության միասնական չափորոշիչների կիրառման միջոցով),

-կստեղծի բարենպաստ պայմաններ և կկրճատի դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների և սպառողների ընթացիկ ծախսերը (լայն ենթակառուցվածքի հասանելիության հաշվին),

-կսահմանափակի արտասահմանյան համակարգի օպերատորների անվճարունակության/սնանկության կամ տվյալ երկրի կարգավորող մարմնի կողմից համակարգերի օպերատորներին սնանկ ճանաչելու կամ գործունեությունը դադարեցնելու դեպքում չվճարման ռիսկը՝ համարժեք ապահովվածության մեխանիզմներ կիրառելու միջոցով և կբարձրացնի հանրության վստահությունը:

Համակարգում ամրագրված միասնական սակագնային քաղաքականության սկզբունքը չի ենթադրում սակագների թելադրում, ինչպես մեկնաբանվում է լրատվամիջոցներից մեկում: Նախատեսվում է, որ այդ քաղաքականությունը ուղղված է լինելու հավասար մրցակցային պայմանների ապահովման միջոցով և մասշտաբի էֆեկտի հաշվին դրամական փոխանցումների շուկայում առկա սակագների նվազեցմանը, քանի որ նույն տեսակի ծառայությունը հասանելի կլինի միասնական համակարգի ներքո, և սպառողը հնարավորություն կունենա ընտրելու իրեն առավել հարմար և մատչելի փոխանցման տարբերակ:

Լրատվամիջոցներում արտահայտված մեկ այլ մտավախությունը, որ «չափից դուրս վերահսկողությունը կարող է խոչընդոտել արտասահմանյան համակարգերի  մուտքը շուկա», նույնպես անհիմն է: Հակառակը՝ «ԱՐՈՒՍ» համակարգի ներդրումը կհեշտացնի արտասահմանյան համակարգերի մուտքը հայաստանյան շուկա, քանի որ ինչպես ՀՀ ֆինանսական կազմակերպությունները, այնպես էլ արտասահմանյան համակարգերի օպերատորները փոխանցումների կատարման համար բազմաթիվ երկկողմանի պայմանագրեր կնքելու փոխարեն կկնքեն մեկ պայմանագիր` «ԱՐՈՒՍ» համակարգի օպերատորի հետ, իսկ համ ակարգերի օպերատորները ստիպված չեն լինի հսկել մասնակիցների ֆինանսական ռիսկերը, ինչը կլինի առավել հարմար, քիչ ռեսուրսատար և քիչ ժամանակատար՝ միաժամանակ ընձեռելով հասանելիություն ՀՀ վճարահաշվարկային համակարգի բոլոր մասնակիցներին: Ինչ վերաբերում է  ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողությանը, ապա այն կլինի ավելի մեղմ, քանի որ մի շարք ռիսկերի կառավարումը կենտրոնացված ձևով կիրականացվի «ԱՐՈՒՍ» համակարգում:

Անհիմն է նաև Հայաստանյան դրամական փոխանցումների շուկայում նախկինում գործող համակարգերից մեկի այն հայտարարությունը, որ առևտրային հարաբերությունների պետական կարգավորումը արդյունավետ չէ և չի նպաստի բիզնեսի զարգացմանը: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ նման կարծիք արտահայտած համակարգի գործունեությունը հայաստանյան շուկայում ՀՀ կենտրոնական բանկի կողմից դադարեցվել էր ՀՀ կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջները չբավարարելու (հասանելիությունը ամենուրեք չապահովելու) հիմքով: Այդ իսկ պատճառով, միասնական համակարգ ստեղծելո ւ վերաբերյալ նման կազմակերպությունների մեկնաբանությունները չենք համարում անկողմնակալ և հիմնավորված:

Այնուամենայնիվ, ՀՀ կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը երբևիցե չի ստեղծել և չի ստեղծի  խոչընդոտներ արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու համար, ինչի մասին են վկայում ներկայում Հայաստանում գործող 13 (այդ թվում` 4-ը ռուսական) արտասահմանյան փոխանցումների համակարգերը:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank