Ուղղակի աննկարագրելի է. «Տուալետից բացում մարդ են տանում» (տեսանյութ)
VIDEOՍարինթաղցիները եկել են Խորենացի փողոց եւ իրենց բողոքը ներկայացրել լրագրողներին
«Ձեռբակալված տղայի ծնողը խոսում է, ոստիկանը ծիծաղում է: Միայն խոսել ենք նրա համար, որ մեր խոսքերի վրա ծիծաղում է... ուղղակի աննկարագրելի է, թե դա որքան վիրավորական է, քմծիծաղ է տալիս: Փողոցներով ընկած ման են գալիս, էրեխեքին հանգիստ չեն թողնում: Անընդհատ հետապնդում են, անընդհատ տներն են գալիս, դտներն են ծեծում: Իջել ենք, ոստիկանները ձեն չեն հանում, մենք խոսում ենք իրենք չեն խոսում: Լուռ կանգնած ուղղակի խուլ եւ համրերի պալատ էինք գնացել:
Կալանավորվածի մայրը խոսում է, իրանք իրար մեջ խոսում, ծիծաղում են: Մտնում են տուն, դարակներն են ստուգում: Մտել են դարակների մե՞ջ: Այդպիսի իրավունք ունե՞ն նրանք:
Կատարվածը նրանք են հրահրել ու դա առաջին դեպքը չէ: Միշտ էլ այդպես են անում, որպեսզի կռիվ գցեն ժողովրդի մեջ ու նրանք դուրս գան, իսկ ժողովուրդը իրար է խառնվում եւ տեսնում եք ինչ է կատարվում », - պատմում է Սարինթաղի բնակիչ Նարինե Ազարյանը:
Նյութի աղբյուրը՝ lragir.am-ի



