Իրաքում պայթյունից զոհվել է14 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել են
INTERNATIONAL NEWSԻրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս–արեւելք ընկած հատվածում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել է14 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել են, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով հիվանդանոցում եւ ոստիկանությունում իր աղբյուրները։
Ըստ առկա տեղեկությունների՝ պայթյունը հնչել է հուլիսի 25-ին Խալիս քաղաքի մոտակայքում։ Պայթուցիկը գործի էր դրել մահապարտ ահաբեկիչը։
Բժիշկների փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել։
Պայթյունի պատասխանատվությունը դեռեւս ոչ մի խմբավորում չի ստանձնել։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



