Աֆղանստանում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի եւ վիրավորների թիվը հասել է ռեկորդային մակարդակի
INTERNATIONAL NEWSԱֆղանստանում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի եւ վիրավորների թիվը 2016-ի առաջին կիսամյակում հասել է ռեկորդային մակարդակի։ Այս մասին ասված է ՄԱԿ Աֆղանստանի օժանդակության առաքելության զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«2016–ի հունվարից հունիսը ՄԱԿ–ը գրանցել է 1601 խաղաղ բնակչի մահ, 3565 մարդ էլ վիրավորվել է։ Զոհերի եւ վիրավորների ընդհանուր թիվն Աֆղանստանում 4 տոկոսով աճել է՝ ի համեմատություն 2015-ի առաջին կիսամյակի»,– ասված է զեկույցում։
Կազմակերպությունում նշել են, զոհվածների եւ վիրավորների թվում կա 1509 երեխա։
Նշենք, որ Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորների շրջանում 4–տոկոսանոց աճը ռեկորդային ցուցանիշ է 2015–ի նույն ժամանակաշրջանի հետ համեմատած։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



