Հրդեհ «Երեւան Ջուր» ընկերության պոմպակայանում
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Չեխովի փողոցի թիվ 10/1 շենքի մոտակայքում գտնվող պոմպակայանում։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չեխովի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող «Երեւան Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պոմպակայանի վրա կառուցված խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.36-ին, մարվել՝ 23.48-ին։ Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ 25 քմ եւ 6 գմ մալուխ, ջերմահարվել է մոտակայքի ավտոտնակի երկաթյա պատը՝ 12 քմ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



