Վարկատուների հետ բանակցությունները մոտ են հաջողությանը. Հունաստանի վարչապետ
SOCIETYՀունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կարծում է, որ իր երկիրն առավել քան նախկինում մոտ է միջազգային վարկատուների հետ փոխզիջմանը։ Այս մասին նա հայտարարել է խորհրդարանում ելույթի ժամանակ, փոխանցում է Deutsche Welle-ն։
Կառավորության ղեկավարի խոսքով, այնուամենայնիվ, ցանկացած համաձայնագիր պետք է ներառի հունական պարտքի մասնակի ներում։ Միևնույն ժամանակ Ցիպրասը հայտարարել է, որ վարկատուները պետք է հրաժարվեն իրենց «անհեթեթ» պահանջներից, որոնք առաջադրվում են որպես ֆինանսական օգնություն տրամադրելու պայման։
Ցիպրասը հրաժարվել է որևէ կանխատեսում անել բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Նախորդ հանդիպումը, որը կայացել է հունիսի 3-ին, հաջողություն չի ունեցել։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները մոտ ապագայում։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



