Լոս Անջելեսի հյուսիսում հրդեհներ են. տարհանվել են մոտ 1,5 հազար տների բնակիչներ
INTERNATIONAL NEWSԼոս Անջելեսի հյուսիսային հատվածում մոտ 1,5 հազար տների բնակիչներ են տարհանվել հնդեհների պատճառով։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Իշխանությունների տվյալներով, կրակն ընդգրկել է ավելի քան 8 հազար հեկտար տարածք։ Աղետի դեմ պայքարին ներգրավվել են ավելի քան 900 հրշեջներ, գործի են դրվել ուղղաթիռներ։ Այդուհանդերձ, կրակը հաջողվում է մեկուսացնել միայն 10 տոկոսով։
«Սա հրդեհ չէ, որը տարածվում է մեկ ուղղությամբ։ Այն տարածվում է տարբեր ուղղություններով՝ կախված քամուց։ Կրակն անում է, ինչ ուզում է»,-հայտարարել է ԱՄՆ հրշեջ ծառայության ներկայացուցիչ Նաթան Ջուդին։
Փրկարարները տներից մեկում մարդու այրված մարմին են գտել, բայց դեռ պարզ չէ, նա հրդեհից է մահացել, թե այլ պատճառով։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



