Բելգիայի խորհրդարանը քննարկման համար ընդունել է ԵՄ կողմից Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցների չեղարկման բանաձև
INTERNATIONAL NEWSԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Ալդո Կարկասին ТАСС-ին հայտնել է, որ Բելգիայի խորհրդարանը քննարկման համար ընդունել է ԵՄ կողմից Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցների չեղարկման բանաձև։
«Բանաձևի նախագիծն արդեն ընդունվել է քննարկման համար։ Բանաձևի քննարկումը տեղի կունենա Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ընթացքում՝ խորհրդարանական արձակուրդից անմիջապես հետո։ Հանձնաժողովի նպատակն է լինելու Բելգիայի կառավարությունը լիազորել Եվրամիությունում հանդես գալ Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցների չեղարկման ծրագրի աջակցությամբ։ Այդ պատժամիջոցներից տուժում են Բելգիայի հողագործները»,- մանրամասնել է պատգամավորը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



