ԱՄՆ բնակչուհին իր հետ ճանապարհորդության է վերցրել մահացած ամուսնու մարմինը
SOCIETYԱՄՆ բնակչուհին իր հետ ճանապարհորդության է վերցրել մահացած ամուսնու մարմինը, հաղորդում է Associated Press-ը։
Ոստիկանությունը 78-ամյա տղամարդու մարմինը հայտնբերել է ալյումինե կոնտեյների մեջ։ Քեթչիքան քաղաքի ոստիկանությունում հայտարարել են, որ ճանապարհորդության ժամանակ, որը տեւել է մի քանի օր, կինը սառույց է հավաքել պահածոյի տուփերով, ոոնք օգտագործել է ամուսնու մարմինը սառը պահելու համար։
Քեթչիքանի ոստիկանության ղեկավար Ալան Բենգարդը ենթադրել է, որ կինը ամուսնու մարմինը վերցրել է դիահերձարանից, բայց որոշել է միանգամից տուն չտանել, այլ մի քանի օր շրջել դրանով։
Նշվում է, որ կնոջը որեւէ մեղադրանք չի առաջադրվի։ Ոստիկանությունը հույս է հայտնել, որ կինը չի շարունակի ճանապարհրդությունը մահացած ամուսնու մարմնի հետ։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



