Բաղդադում պայթյունի հետեւանքով 10 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSԲաղդադում հսկիչ կետի մոտ մահապարտի կողմից իրականացված պայթյունի հետեւանքով առնվազն 10 մարդ է մահացել, հաղորդում է Associated Press-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 24-ի առավոտյան Ալ Կադիմեյնի շրջանում, որտեղ հիմնականում շիաներ են ապրում։ Զոհերից երկուսը ոստիկան է, 8-ը՝ խաղաղ բնակիչ։ Եվս 20 մարդ վնասվածք է ստացել։
Իրաքում պահպանվում է լարվածությունը՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչկան խմբավորման գործունեության հետ։ ԻՊ-ը ահաբեկչություններ ու հարձակումներ է իրականացնում այստեղ, որին առավել հաճախ զոհ են գնում խաղաղ բնակիչները։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



