Իրանն ու Ռուսաստանը մոտ են ծանր ջրի մատակարարումների մասին համաձայնագիր ստորագրելուն
INTERNATIONAL NEWSԻրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Թեհրանը և Մոսկվան մոտ են Ռուսաստանին 40 տոննա իրանական արտադրության ծանր ջուր վաճառելու մասին համաձայնագիր ստորագրելուն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով իրանական «ԻՐՆԱ» գործակալությունը:
«Ձեռնարկվել են վերջին քայլերը Ռուսաստանին Իրանում արտադրված 40 տոննա ծանր ջուր վաճառելու համար, շուտով կստորագրվի համաձայնագիրը», - գործակալությունը մեջբերում է Սալեհիի խոսքը:
Իրանական կազմակերպության փոխղեկավարը կարող է առաջիկայում այցելել Մոսկվա, որտեղ ռուսական կողմի հետ կքննարկի այս հարցի վերջնական փուլը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



