Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Սաֆա Միրզաեւը երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից սեփական լիազորություններն ավելի ընդլայնելու եւ նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից 7 տարի սահմանելու, փոխնախագահների ինստիտուտ ստեղծելու հետ կապված մինչեւ այս տարվա վերջը սահմանադրական փոփոխությունների հա նրաքվե անցկացնելու նախաձեռնությունը մեկնաբանելու ժամանակ հայտարարել է, որ դրա անհրաժեշտությունը բխում է այն բանից, որ «կյանքը խիստ դինամիկ է դարձել, ժամանակն այնքան արագ է անցնում, որ նախագահը պաշտոնավարման 5 տարիներին չի հասցնում իրագործել ծրագրված զարգացման հեռանկարները»: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթը Սաֆա Միրզաեւի այդ կարծիքը ծիծաղելի է համարել: 

«Իլհամ Ալիեւը 13 տարուց ավելի է` երկրի ղեկավարն է: 13 տարի ընթացքում երկրում ոչ մի բնագավառ չի զարգացել: Չի լուծվել ղարաբաղյան խնդիրը, մարդու իրավունքների եւ տնտեսության բնագավառներում վիճակը ցավալի է, մոտ հարյուր քաղբանտակյալներ կան: Տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամում: Ամեն օր փակվում է որեւէ ընկերություն կամ բանկ:

Սաֆա Միրզաեւի արտահայտած մտքերը հիմք են տալիս կարծելու, որ Ադրբեջանի իշխանությունը լրջորեն անհանգստացած է Թուրքիայում եւ տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններով: Մյուս կողմից, Իլհամ Ալիեւը չի հավատում իր թիմին եւ, գերլիազորություններ ձեռք բերելով, ցանկանում է իրեն ապահովագրել ապագայում տեղի ունենալիք հնարավոր վտանգներից:

Խմբագրությանը հասած տեղեկություններով` հանրաքվեից կարճ ժամանակ հետո ծրագրվում է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել: Այսինքն, Իլհամ Ալիեւը չի ցանկանում սպասել 2018 թվականին: Տեղեկության մեջ ասվում է, որ Իլհամ Ալիեւը նախագահական ընտրություններից հետո լուծարելու է խորհրդարանը եւ նոր խորհրդարան է ձեւավորելու», -գրում է «Ազադլըգ»-ը: 

Սեփական իշխանությունը երկարացնելու Ալիեւի այդ քայլի հետ կապված թերթը գրել է, որ ընդդիմադիր քաղաքական առաջնորդները, իրավապաշտպանները Ալիեւի այդ նախաձեռնությունը գնահատել են որպես «հետադիմական փոփոխություն, փախուստ ժողովրդավարությունից, բռնատիրության ճանապարհ բացող ցուցանիշ», ինչից պարզ է դառնում, որ իշխանության նպատակը ոչ թե երկրում բարեփոխումներ անցկացնելն է, հակաճգնաժամային միջոցառումներ պատրաստելն է, այլ «ժառանգական իշխանության կյանքի երկարացումն է»:

Meydan TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այդ առնչությամբ հայտարարել է, որ Ալիեւի առաջարկած` Ադրբեջանի սահմանադրության փոփոխությունները իշխանության վախի մեջ լինելու ցուցանիշն է: 

Նրա խոսքով` այդ փոփոխությունների գլխավոր նպատակը Ալիեւի` ցանկացած չափով իշխանության մեջ մնալու համար պայմանի ստեղծումն է, եւ հետո էլ իր ուզած ժամանակ հեշտությամբ, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, առանց սահմանափակման, ազատորեն` իր ընտանիքի անդամներից մեկին իշխանության փոխանցման համար իրավական մեխանիզմի ստեղծումն է:

«Գլխավոր նպատակը սա է: Դրա համար առաջինը` նախագահության ժամկետը 5-ից մեծացվում է 7 տարի, հետո էլ փոխնախագահի կարգավիճակ է որոշվում: Ինչպես երեւում է` դա էլ նախատեսվում է ընտանիքի անդամներից մեկի համար: Հետո էլ վերացվում է եւ’ պատգամավոր, եւ’ նախագահ ընտրվելու համար տարիքային սահմանափակումը: Նշանակում է, կանաչ լույս է վառվում ընտանիքի ավելի երիտասարդ անդամների համար: Ամեն ինչ արվում է այդ ընտանիքի` ավելի երկար ժամկետ իշխանության մեջ մնալու համար», -համոզմունք է հայտնել Քերիմլին:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference