«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին հաշմանդամություն ունեցող ընտանիքներից հաղթեցին Լոռին ներկայացնող Նազարյանները
SOCIETYՀայաստանի Հանրապետության նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» մրցմանը մասնակցում էին նաև հաշմանդամություն ունեցող ընտանիքներ: «Արմենպրես»-ը հայտնում է, որ այս տարի մրցույթին մասնակցեցին հաշմանդամություն ունեցող 22 ընտանիքներ` Երևանից, Արցախից և ՀՀ 10 մարզերից: Հաշմանդամո ւթյուն ունեցող ընտանիքները, մրցույթին մասնակցեցին մեկ տարիքային խմբով,որտեղ ընտանիքի երեխայի տարիքը պետք է լիներ 6-ից 13 տարեկանների սահմաններում: Հաշմանդամություն ունեցող ընտանիքները մրցեցին 6 մրցաձևերում.
1.խաղային փոխանցումավազք
2.վարժություն բասկետբոլի գնդակով
3.խաղային փոխանցումավազք `թենիսի գնդակով
4.խաղային փոխանցումավազք`80մ (20մ+20մ+40մ)
5.օղակներով նետումներ նշանակետին
6.հավաքիր «Հաղթանակ»բառը:
Յուրաքանչյուր մրցաձևում հաղթող ճանաչված մարզական ընտանիքները` ըստ իրենց զբաղեցրած տեղերի ստացան, համապատասխանաբար` 30, 50,100 հազար դրամ պարգևավճարներ: Բոլոր մրցաձևերի հաշվարկով` ըստ զբաղեցրած հորիզոնականների, հաղթող ընտանիքները ստացան, համապատասխանաբար` 300, 400 և 500 հազար դրամ պարգևավճարներ և հուշամեդալներ:
«Արմենպրես»-ը հաղորդում է,որ հաշմանդամություն ունեցող ընտանիքների պայքարում հաղթող ճանաչվեց Լոռու մարզը ներկայացնող Նազարյանների ընտանիքը:
Նազարյանները նշեցին,որ իրենք անչափ ուրախ են այսպիսի մրցույթի մասնակից լինելու և հաղթողների շարքում տեղ զբաղեցնելու համար: Նազարյանները փաստեցին,որ առաջին անգամ չէ,որ մասնակցում են այս մրցույթին և պատրաստվում են հետագայում ևս մասնակցել և հաղթել:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցած հաշմանդամություն ունեցող ընտրանքներից ամենակրտսեր մասնակիցը` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կողմից արժանացավ 100 հազար դրամ պարգևավճարի:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը հայտնեց, որ մրցույթին եզրափակիչ փուլը անցավ շատ լարված ու համառ պայքարում, և նշեց, որ մասնակիցները մեծ լրջությամբ էին պատրաստվել այս ամենին: Նախարարի տեղակալը փաստեց, որ մրցմանը մասնակցել են բոլոր ցանկացող ընտանիքները, իսկ սպորտային ընտանիք լինելը նախապայման չի մասնակցության համար:



