Զինված խումբն ասուլիս կտա, լրագրողներին թույլ են տվել մուտք գործել գրավված ՊՊԾ գնդի տարածք
SOCIETY«Սասնա ծռեր» խմբավորումն առաջիկայում մամուլի ասուլիսով կամ հայտարարությամբ հանդես կգա: Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ լրագրողները ոստիկանական 4 մեքենաներով ուղևորվեցին դեպի գրավված ՊՊԾ գնդի տարածք:
Լրագրողները ԱԱԾ աշխատակիցների պահանջով ասուլիսին կմասնակցեն առանց ինտերնետ և հեռախոսային կապի միջոցների:
Նշենք, որ ըստ «Ա1+»-ի տեղեկությունների՝ «Սասնա ծռեր» խմբավորումն առաջիկա ասուլիսում պետք է հայտարարի իշխանություններին հանձնվելու մասին։
Նախապայմանների մասին կտեղեկացնենք ասուլիսի ավարտից հետո:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



