Ինչպես ճիշտ ընտրել մազերի արդուկ
LIFELadynews.am-ը գրում է.
Եթե ձեզ բնությունից տրված չեն կատարյալ հարթ և ուղիղ մազեր, ապա նման արդյունքի հասնելու միջոց է մազերի արդուկը:
Տեխնիկայի այդ հրաշքը թեև համեմատաբար վերջերս է ի հայտ եկել, սակայն մեծ տարածում ունի կանանց շրջանակում: Եվ քանի որ դրա օգտագործումը անմիջական կապ ունի մազերի հետագա որակի հետ, ապա շատ կարևոր է արդուկի ճիշտ ընտրությունը:
Արդուկներ կամ մազերի ուղղիչներ՝ ինչպիսի՞ն են դրանք լինում:
Երկրորդ խումբը մազերի ուղղիչն է, որը ունի հատուկ ծածկույթ՝ կերամիկական, տեֆոնային: Ի հաշիվ նման ծածկույթի՝ արդուկի վերին մակերեսը տաքանում է հավասարաչափ, մազերը հեշտությամբ սահում են պլաստիկի միջից, ինչը մազերի հարդարումը դարձնում է ոչ միայն առավել հարմարավետ, այլ նաև առավել անվնաս:
Որորշ մոդելներ ունեն նաև բացասական լիցքավորմամբ իոններ, որոնք պաշտպանում են մազերը, չեն չորացնում դրանք և չեն էլեկտրականանացնում:
Առանձին պետք է նշել միաժամանակ 2 տարբեր ծածկույթներ ունեցող արդուկների մասին՝ սովորաբար այդ ծածկույթները լինում են կերամիկական և մարմար: Կերամիկական վերին ծածկույթը հավասարաչափ տաքանում է, ուղղում է մազը, իսկ մարմարե ծածկույթը սառեցնում է, նվազեցնում բարձր ջերմաստիճանի բացասական ազդեցությունը: Բնականաբար վերջիններս ավելի թանկ են, սակայն, եթե դուք մազերը պետք է հաճախակի հարդարեք, ապա պետք է փորձեք գնել հենց այդ տեսակից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



