Թուրքիայում պատրաստվում են դատել Գյուլենին
INTERNATIONAL NEWSԹուրքիայում պատրաստվում են նոյեմբերի վերջին դատական քննություն սկսել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդի, ահաբեկչական ճանաչված «Հիզմեթ Հարեքեթի» շարժման առաջնորդ, արդի իսլամի քաորզիչ Ֆաթուլլահ Գյուլենի եւ նրա 73 կողմնակիցների նկատմամբ, որոնք թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում են պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարների կողմից Թուրքիայում ձեռնարկված ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ վերջին տվյալներով զոհվել է 246 թուրք քաղաքացի, սպանվել է 100-ից ավելի խռովարար, մոտ 1,5 հազար մարդ վիրավորվել է: Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ: Պետհաեղաշրջման հետ կապված Թուրքիայում ընդհանուր առմամբ 50 հազարից ավելի մարդ հեռացվել է աշխատանքից:Հուլիսի 20-ից 21-ի գիշերը Թուրքիայում երեք ամիս ժամկետով արտաարգ դրություն է մտցվել:



