Yerevan, 12.August.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանն ու ԱՄԷ-ն տնտեսական համագործակցության ներուժը մի քանի անգամ ավելի են համարում ներկա ցուցանիշներից

ECONOMICS

Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները երկկողմ տնտեսական ցուցանիշները բազմապատկելու ներուժ ունեն: Այսպես են մտածում երկու երկրների տնտեսական քաղաքականությունն իրականացնող մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլ իսի 22-ին Երևանում ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև ստորագրվել է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր: Ստորագրման պաշտոնական արարողություններից հետո երկու գերատեսչությունների ղեկավարների տեղակալները պատասխանեցին լրագրողներին հարցերին: 

 Համաձայնագիրը ստորագրել են ՀՀէկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալԳարեգին Մելքոնյանը և Արաբական ՄիացյալԷմիրությունների ֆինանսների նախարարիտեղակալ Յունիս Հաջի ալ-Խուրին: Ստորագրման արարողությանը ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Համաձայնագրով սահմանված են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ներդրումայինգործունեության ընդհանուր սկզբունքներըԱյն ներառում է հոդվածներ ներդրումների խրախուսման և պաշտպանության,վնասների փոխհատուցմանսեփականազրկման կամ օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան< i>փոխհատուցումներիպայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալՆերկայումՀայաստանն ունի ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ համաձայնագրեր շուրջ 41 երկրներիհետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ԱՄԷ-ի հետ նմանատիպ համաձայնագիր Հայաստանը ստորագրել էր դեռևս 2012-ին, նոր համաձայնագրով թարմացնում, ժամանակին համահունչ է դարձվում կարգավորումների փաթեթը: «Որպես ներդրումային գործընկեր` մենք ունենք որոշակի նախապատմություն: 2015-ին ԱՄԷ-ից Հայաստան կատարվել է մոտ 25 միլիոն դոլարի ներդրում: Նախարարի հետ հանդիպմանը երկուստեք նշվեց, որ ներուժը մեծ է ու համատեղ աշխատանքներ պետք է իրականացվեն էլ ավելի բարենպաստ պատկեր ունենա լու համար»,-ասաց Գարեգին Մելքոնյանը:

Նա նկատեց, որ բավականին տարբերակված առևտուր է առկա երկու երկրների միջև: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ` փոխնախարարն ասաց, որ 2016-ի հունվար-մայիսի դրությամբ առևտրաշրջանառության մեծ աճ է արձանագրվել` հատկապես արտահանման մասով: «Այս տարվա առաջին հինգ ամիսներին մեր արտահանման ծավալը ԱՄԷ կազմել է 13.5 միլիոն դոլար` ի համեմատ 2015-ի նույն ժամանակահատվածի, երբ եղել է 3 միլիոն դոլար: Դա պայմանավորված է ադամանդի, ոսկերչական արտադրանքի, ծխախոտի արտահանման աճով: Հայաստան-ԱՄԷ տարեկան ընդհանուր առևտրաշրջանառությունը  2015-ին կազմել է 54.7 միլիո ն դոլար»,- հավելեց պաշտոնյան:

Նա նշեց, որ Հայաստանը ԱՄԷ գործարարների համար որպես ներդրումային արդյունավետ ոլորտներ կարող է առաջարկել մշակող և սննդի արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների, գյուղատնտեսության և ոսկերչության ոլորտները:

Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսների նախարարի տեղակալ Յունիս Հաջի ալ-Խուրին ընդգծեց, որ ստորագրված համաձայնագիրը կարևոր է մասնավոր հատվածի համար, քանի որ տալիս է բնականոն աշխատանքի երաշխիքներ` պաշտպանելով ներդրումներն ու կապիտալը: «Այս պահին մենք ունենք 6 ընկերություններ, որ աշխատում են Հայաստանում: Հուսով ենք նրանց թիվը կավելանա»,-ասաց նա: Պաշտոնյան հավելեց, որ ԱՄԷ-ում ճկուն զարգացած է բանկային համակարգը, իրենք քաջալերում են ներդրումներ առողջպահության և կրթության ոլորտներում:

«Երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու ներուժն այնքան մեծ է, որ կարող են առկա թվերը մի քանի անգամ ավելացվել ու բազմապատկվել»,-ավելացրեց ԱՄԷ ֆինանսների փոխնախարարը:

Յունիս Հաջի ալ-Խուրին տեղեկացրեց, որ իրենք հետաքրքրված են նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ծրագրերով, հատկապես, հիդրոէլեկտրակայաններով և նպատակ ունեն այստեղ ներդրումներ կատարել:

Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia