Արքայազն Ջորջն այսօր տոնում է 3-րդ տարեդարձը․ Քենսինգտոնյան պալատը տարածել է նոր նկարներ
LIFELife.pamorama.am-ը գրում է.
Արքայազն Ջորջն այսօր տոնում է իր 3-րդ տարեդարձը, որի կապակցությամբ Քենսինգտոնյան պալատը տարածել է փոքրիկ արքայազնի նոր նկարներ։
Արքայազնը, ով արքայական գահի երրորդ ժառանգորդն է, նկարներից մեկում կանգնած է ճոճանակին, որի վրա գրված է Ուիլյամ և Քեթրին, որը, ըստ տեղեկությունների, եղել է նրանց հարսանեկան նվերը։Մյուս նկարում Արքայազնը, ով կրում է շորտեր և գծավոր շապիկ, նստած է ճոճանակին։
Մեկ այլ նկարում Ջորջը պաղպաղակ է տալիս ընտանիքի շանը՝ Լուպոյին։ Տարածված 4-րդ նկարում փոքրիկը վազում է այգում՝ կրկին գծավոր վերնազգեստով ու շորտերով։
Այս նկարներն արվել են լուսանկարիչ Մեթ Պորտուսի կողմից։
Նկարների հետ տարածված հայտարարության մեջ Քեյթն ու Ուիլյամն ասում են․«Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ուրախ են Ձեզ հետ կիսել արքայազն Ջորջի նոր 4 նկարները՝ նրա 3-րդ տարեդարձի կապակցությամբ»։
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին հույս են հայտնել, որ այս նկարները կուրախացնեն մարդկանց և շնորհակալություն են հայտնել բոլորին՝ արքայազնի ծննդյան կապակցությամբ ստացվող բարեմաղթանքների համար։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)



