Դատախազը 9 տարվա ազատազրկում է պահանջել Խադիջա Իսմայովայի համար
SOCIETYԲաքվի ծանր հանցագործությունների դատարանում լրագրող Խադիջա Իսմայլովայի գործով ամփոփիչ ելույթում դատախազը առաջարկել է մեղադրյալին դատապարտել 9 տարվա ազատազրկման, հայտնում է «Կովկասյան հանգույց»թերթը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Ազատություն ռադիոկայանի» լրագրող Խադիջա Իսմայլովային առաջադրել է մեղադրանք տնտեսական հանցագործությունների եւ իր գործընկերոջը՝ Տուրալ Մուստաֆաեւին ինքնասպանության փորձի հասցնելու համար: Դատարանի նիստի ընթացքում՝ օգոստոսի 20-ին մեղադրող կողմի վկաները հայտարարել են Խադիջա Իսմայլովայի կողմից հարկային խախտումների մասին: Խադիջա Իսմայլովան հայտնի է դարձել Ադրբեջանի իշխանության բարձր էշելոններում կոռուպցիայի փաստերի վերաբերյալ լրագրողական հետաքննություններով:
Դատական հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 26-ին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



