Եվրահանձնաժողովն շտապ 82 մլն եվրո Է տրամադրել Հունաստանին
INTERNATIONAL NEWSԵվրահանձնաժողովը (ԵՀ) շտապ լրացուցիչ 82,6 միլիոն եվրո Է տրամադրել Հունաստանին՝ անօրինական միգրանտների եւ փախստականների հոսքի ավելացման հետ կապված խնդրիների լուծման համար:
Ինչպես հաղորդվում Է ԵՀ-ի հրապարակած փաստաթղթում, միջոցների մեծ մասը՝ շուրջ 58 միլիոնը, նախատեսված Է այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են տեղավորումը, սնունդը եւ բժշկական օգնությունը: Ավելի քան 24 միլիոնը կուղղորդվի անհետաձգելի բժշակական օգնությանը:
Եվրոպան ապրում Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր խոշորագույն միգրացիոն ճգնաժամը, որն առաջացել Է, առաջին հերթին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում մի շարք զինված հակամարտությունների եւ տնտեսական խնդիրների հետեւանքով: Frontex-ի տվյալներով՝ 2015 թվականին Եվրամիություն Է ժամանել 1,8 միլիոն միգրանտ: Նրանց մեծ մասը մուտք Է գործում Թուրքիայի տարածքով Հունաստան եւ ապա ուղեւորվում Եվրամիության այլ երկրներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



