Ինտերպոլը միանում Է ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի պայքարին
SOCIETYԻնտերպոլը միանում Է «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի գործողություններին: Այս մասին հաղորդել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը:
«Ինտերպոլի գծով տվյալների փոխանակումը կապահովի ազգային անվտանգության պարագծի ընդլայնումը: Դա կարեւորագույն քայլ Է հակամարտության գոտու, որտեղ տարվում Է խմբավորման դեմ հիմնական պայքարը, եւ այն գոտիում գործող իրավապահ մարմինների միջեւ կամուրջ կառուցելու ճանապարհին, որտեղ ԻՊ-ն հետամուտ Է լինում մարդկանց արմատականացման եւ հասցնում Է իր հարվածները»,- հայտարարել Է նա:
Այժմ Ինտերպոլն, ինչպես նշված Է միջազգային կազմակերպության կենտրնակայանի՝ հուլիսի 22-ին տարածված հայտարարության մեջ, կենտրոնակայան, որը գտնվում Է Լիոնում, «կաջակցի օտարերկրացի զինյալ ահաբեկիչների հոսքի, ինչպես նաեւ ԻՊ-ի կողմից ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման կանխարգելման ջանքերին»:
«Համագործացության տարածումը նաեւ հակամարտությունների գոտիների վրա զգալիորեն կբարձրացնի ԻՊ-ի եւ դրան հարող խմբավորումների քայքայիչ գործունեության հակազդման արդյունավետությունը»,- հայտարարել Է Յուրգեն Շտոկը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ ԻՊ-ի դեմ պայքար մղող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:
Ինչպես նշել են կազմակերպությունում, աշխարհի շուրջ 60 երկրներ են «համագործակցում Ինտերպոլի միջոցով՝ համապատասխան Էլեկտրոնային պահոց ուղարկելով տվյալներ ավելի քան 7,5 հազար զինյալների մասին»: Այդ պահոցն օգտագործվում Է հետաքննությունների վարման, ինքնության ստուգումների, սահմանների վերահսկողության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



