Հալեպում մինչեւ 300 հազար մարդ առանց պարենի կմնա. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSՍիրիայի Հալեպ քաղաք արեւելքում շուրջ 300 հազար մարդ օգոստոսի կեսերին առանց պարենի կմա, հայտարարել Է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը: Հումանիտար հարցերի համակարգման վարչության՝ հուլիսի 21-ին տարածված հայտարարության մեջ նշված Է, որ Հալեպի արեւելյան մասում 200-ից մինչեւ 300 հազար մարդ կարող Է հայտնվել պաշարման մեջ:«Չնայած այն բանին, որ ՄԱԿ-ի եւ մեր գործընկերների մոտ տակավին մնում են պաշարներ հումանիտար կարիքներին արձագանքելու համար, արեւելյան Հալեպում պարենն, ըստ գնահատումների, հաջորդ ամսվա կեսերին կավարտվի»,- հայտարարել Է Սթիվեն Բրայենը:
Նա հակամարտության բոլոր կողմերին կոչ Է արել «անհապաղ առանց նախնական պայմանների թուլ տալու անարգել մուտք գործել Սիրիայի պաշարված եւ դժվարամատչելի շրջանների միլիոնավոր բնակիչների մոտ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



