Էրդողանը հուլիսի 15-ը հայտարարել է ձախողված հեղաշրջման զոհերի հիշատակի օր
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ամեն տարի հուլիսի 15-ին նշելու են ձախողված հեղաշրջման զոհերի հիշատակի օր: Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնել է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով թուրքական NTV ալիքը:
Նրա խոսքով «81 նահանգ ու 79 մլն քաղաքացիներ շարունակում են դիմադրել մեր պատմության մեջ ամենաստոր ու նենգ զինված հեղաշրջման փորձին, որը ձեռնարկվել է հուլիսի 15-ին»
Նա կոչ է արել բնակչությանը «չենթարկվել սադրանքներին ու չլսել բամբասանքները, այլ վստահել միայն կառավարության պաշտոնական տեղեկություններին»:
Նա հայտնել է, որ անցկացվող գործողությունների շրջանակում ձերբակալվել է 10.4 հազար մարդ, իսկ 4060-ը՝ կալանավորվել: «Կառավարությունը ու անվտանգության ուժերը շարունակում են աշխատանքը, ու ես խնդրում եմ մեր ժողովրդին շարունակել կատարել ժողովրդավարության պահապանների դերը», - հայտնել է Էրդողանը:



