Շենգավիթում և Էրեբունիում վթարային ջրանջատումներ կլինեն
SOCIETY«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հուլիսի 22-ին ժամը 01.00-ին «Գառնի-Երևան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով ժամը 11.00-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Սևանի, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Շահամիրյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու փողոցների ու նրբանցքների, Եղբայրության փող. 1-ից-14, Արշակունյաց պող. 40-ից-67, Չեխովի փող. 1-ից-13, Մանթաշյան փող. 28-ից-70` զույգ և 53-ից-91` կենտ համարների,
- Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պող. 32, 34 համարների:
Այս մասին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



