«Կմեռնենք, բայց ստեղից դուրս չենք գա...». Պավլիկ Մանուկյան (տեսանյութ)
VIDEO«Առաջին լրատվական»-ը հեռախոսազրույց է ունեցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի հետ:
–Պարոն Մանուկյան, այս գործընթացի հանգուցալուծումն ինչպե՞ս եք պատկերացնում, որովհետև գնալով կարծես թե իրավիճակը փակուղում է հայտնվում: Երեկ նաև սրացումներ եղան, բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև Խորենացի փողոցում:
-Ոստիկաներին հորդորում եմ զերծ մնալ իրենց սև գործից, հասկանան, որ սեփական ժողովրդի զավակն են իրենք, չի կարելի երկար տարիներ լուռ, հանցագործների ձեռքին որպես գործիք ծառայել, չի կարելի սեփական ժողովրդին պատանդ պահել երկու տասնամյակից ավելի, չի կարելի սեփական ժողովրդին արնախում անել ու աղքատացնել, որովհետև այդ աղքատությունը վաղը չոքելու է իր սեփական ընտանիքի դուռը: Եվ ժողովրդին հորդորում եմ այս հնարավորությունը ձեռքից բաց չթողնել և սեփական հաղթանակից հետ չկանգնել: Մենք կզոհվենք, կմեռնենք, բայց այստեղից դուրս չենք գա առանց հաղթանակի:
-Ձեր ո՞ր նշված պահանջը պետք է կատարվի, որ համարեք հաղաթանակ:
-Այն, որ տարիներ առաջ թալանված էր… այսինքն՝ հանցագործ, թրքաբարո, ներքին թուրքին «սիկտիր անելը»:
-Այսինքն՝ նկատի ունեք Սերժ Սարգսյանի և Կառավարության հրաժարականը և նոր Կառավարության ձևավորո՞ւմը, նաև քաղբանտարկյալների ազատ արձակո՞ւմը:
-Բնականաբար դրանք էլ, դրանք ենթապահանջներ են, փոքրիկ պահանջներ են:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



