Կոմիտասի պողոտայում տրոլեյբուսի էլեկտրական լարերը կտրվել և ընկել են երթևեկելի գոտի
SOCIETYՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 21-ին' ժամը 09.38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբեկյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել տրոլեյբուսի լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ, լարերը պոկվել և ընկել են ավտոճանապարհի երթևեկելի գոտի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում' առանց հրդեհի բռնկման, կտրվել են տրոլեյբուսի էլեկտրական լարերը պահող մետաղալարերը և ընկել երթևեկելի գոտի: Հրշեջ-փրկարարները մետաղալարերը հեռացրել են երթևեկելի գոտուց:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



