ԱՄՆ-ում մտահոգված են Ինջիրլիք ավիաբազայի էներգամատակարարման բացակայությամբ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի հարավում գտնվող ավիաբազայում էլեկտրականության մատակարարման դադարեցումը օգուտ չի տա Անկարային ու Վաշինգթոնին, եթե շարունակվի: Այս մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այս միջոցառումը պայմանավորված էր հեղաշրջման չհաջողված փորձով: Բայց որքան երկար տեւի այս իրավիճակը, այդքան շատ այն կազդի ԻՊ դեմ գործողության ընթացքի վրա: Դա չի օգնի Թուրքիային ԱՄՆ-ին ու մյուս երկրներին, որոնք տառապում են ահաբեկիչների գործողություններից: Մենք լի ենք Թուրքիային ահաբեկիչների հետագա հարձակումններից պաշտպանելու վճռականությամբ: Գործողությունները, որոնք իրականացվում էին Ինջիրլիք բազայից, դրա կարեւոր մասն են»,- հայտնել է Բասսը Ստամբուլում լրագրողներին, նրան մեջբերում է Anadolu գործակալությունը:
Ամերիկյան դիվանագետը հայտնել է նաեւ որ աջակցում են «օրենքի շրջանակում Թուրքիայի կառավարության ձեռնարկած ջանքերին, որոնք ուղղված են նրան, որ հեղաշրջման փորձ կատարած հանցագործները կանգնեն արդարադատության առաջ»
«Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել Թուրքիայի իշխանություններից ընդունել ու ամենաամանրակրկիտ ձեւով ուսումնասիրել հեղաշրջման փորձին Ֆեթուլահ Գյուլենի մասնակցության հստակ ապացույցները: Մենք վճռականորեն աջակցում ենք տվյալ հանցագործությունը հետաքննելու ու դրան մասնակցություն ունեցողներին բացահայտելուն ուղղված թուրքական կառավարության գործողությունները: ԱՄՆ-ն կենտրոնացած է այն ջանքերի վրա, որոնք հնարավոր է ձեռնարկել մեր երկրների միջեւ երկկողմանի համաձայնագրերի հիման վրա հեղաշրջմա փորձի հետաքննման շրջանակում»,- ասել է Բասսը:



