Քայլի Ջենների ապրանքանիշի շուրթերի փայլը վաճառքում հայտնվելուց 8 րոպե անց սպառվել է
PHOTOՔայլի Ջենները վաճառքի է դրել շրթունքի երկու փայլ՝ Kristen and Maliboo: Քայլին երեկ իր սոցցանցերի էջերում (որտեղ նրա բաժանորդների ընդհանուր քանակը 100 միլիոնի է հասնում) հայտնել էր, որ համացանցում վաճառքի է դրվել իր սեփական արտադրության շրթերի փայլը:

Դրանից ընդամենը ութ րոպե հետո Քիմ Քարդաշյանի 18-ամյա քույրը մեկ այլ նորություն էլ է հայտնել՝ ամբողջ արտադրանքը վաճառված է:

Քայլին կարող է ուրախանալ աննախադեպ հաջողությունով, բայց առայժմ նա ստիպված է հանգստացնել բաժանորդներին՝ վստահեցնելով, որ արդեն ուրբաթ համացանցում վաճառքում կհայտնվի նոր խմբաքանակ:

Աղբյուր՝ NEWS.am STYLE
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



