Թրամփի գլխավոր մրցակիցներից մեկն առաջին անգամ պաշտպանել Է նրան նախագահի պաշտոնի համար պայքարում
INTERNATIONAL NEWSՖլորիդայից ազդեցիկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, որը նախընտրական արշավում մի քանի ամիս միլիարդատեր Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցներից մեկն Էր, հուլիսի 20-ին առաջին անգամ հանդես Է եկել նրա պաշտպանությամբ: Նրա ելույթը ցուցադրել են Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) Հանրապետական կուսակցության ազգային ժողովի ժամանակ:
«Ի տարբերություն Հիլարի Քլինթոնի, Դոնալդ Թրամփը պատրաստ Է իջեցնելու հարկերը, զսպելու ծախսերը եւ վերահսկողության տակ վերցնելու մեր պետական պարտքը,- նշել Է Ռուբիոն:- Ի տարբերություն Բարաք Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի, նա լրջորեն Է ընդունում արմատական իսլամիստների կողմից սպառնալիքը եւ մտադիր Է վերականգնել մեր զինված ուժերը»: «Երկրաատեւ եւ եռանդուն փրայմերիզներից հետո երկպառակությունների ժամանակն անցել Է, ժամանակն Է միավորվելու եւ պայքարելու հանուն Ամերիկայի համար նոր ուղեգծի եւ հաղթելու նոյեմբերին»,- հայտարարել Է սենատո րը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



