ՀՀ տարածքում հանգստյան օրերին սպասվում են տեղումներ
SOCIETYՀանրապետության տարածքում օգոստոսի 22-ին առավելապես հյուսիսայի շրջաններում, 23-26-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-25-ին կնվազի 8-10 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան' 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում oգոստոսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, օգոստոսի 23-26-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 22-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +36 աստիճան, օգոստոսի 23-ին' +35, օգոստոսի 24-ին' +34, օգոստոսի 25-26-ին' +29 աստիճան:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



